Միջազգային

Պակիստանը մտադիր չէ փոխել հարաբերությունները Հայաստանի հետ. դեսպան

Պակիստանը մտադիր չէ փոխել հարաբերությունները Հայաստանի հետ. դեսպան

Պակիստանը մտադիր չէ փոխել հարաբերությունները Հայաստանի հետ՝ առանց Ադրբեջանի հետ խորհրդակցությունների։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Գասիմ Մոհյուդինը։

Պակիստանցին ասել է, որ երկիրը դեռևս չի ճանաչել Հայաստանի անկախությունը՝ ադրբեջանական տարածքների օկուպացիայի պատճառով։

«Սա եղբայրական Ադրբեջանի նկատմամբ սիրո, հարգանքի և համերաշխության դրսևորում է։ Մենք այս քաղաքականությանը հավատարիմ ենք արդեն երեք տասնամյակ, փոփոխությունները հնարավոր են միայն Ադրբեջանում մեր ընկերների հետ խորհրդակցություններից հետո», - ասել է դիվանագետը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական