Միջազգային

Ալիևն ու Կոշտան հեռախոսազրույց են ունեցել

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Անտոնիո Կոստան Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ներկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հռչակագրի ստորագրման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և միջպետական հարաբերությունների հաստատման և տարածաշրջանային տրանսպորտային միջանցքի հետ կապված ձեռքբերումների կապակցությամբ շնորհավորել է Ալիևին:

Եվրոպական միության խորհրդի նախագահն ընդգծել է այդ արդյունքների կարևորությունը տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից: Նա նշել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործընթացին։ 

Կարևորելով վաշինգտոնյան ձեռքբերումները՝ Ալիևն այս հարցում առանձնահատուկ է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը: Նա  անդրադարձել է Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ տրանսպորտային հաղորդակցության մասին համաձայնագրի կարևորությանը: