Միջազգային

Պուտինը Ալյասկայից առաջ խորհրդակցություն է անցկացրել

ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը մասնակցել են Ալյասկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ ռուս-ամերիկյան գագաթնաժողովի նախապատրաստական խորհրդակցությանը:

Հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլի Եկատերինյան դահլիճում։ 

Խորհրդակցությանը մասնակցել են առաջիկա գագաթնաժողովին ռուսական պատվիրակության անդամները՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ֆիննախարար Անտոն Սիլուանովը և արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը: