Միջազգային

Զելենսկին այսօր Դաունինգ սթրիթում կհանդիպի Սթարմերի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ օգոստոսի 14-ին, Դաունինգ սթրիթում կհանդիպի Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ: Այս մասին հայտնում է Sky News-ը:

Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ են քննարկելու հանդիպման ժամանակ, սակայն այն տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովից մեկ օր առաջ, որտեղ նրանք կխոսեն Ուկրաինայում հրադադարի մասին:

Sky News-ը հիշեցրել է, որ օգոստոսի 13-ին Զելենսկին, Սթարմերը և եվրոպական այլ առաջնորդներ հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահի հետ, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ուկրաինայի վերաբերյալ ոչ մի որոշում չպետք է կայացվի առանց Ուկրաինայի, և առաջին քայլը պետք է լինի ճնշումը Կիևի վրա՝ հրադադարի հասնելու համար:

Միևնույն ժամանակ, Sky News-ը հայտնել է, որ Թրամփը լրագրողներին ասել է, որ Պուտինի հետ չի քննարկի տարածքների բաժանումը: Բացի այդ, ԱՄՆ առաջնորդը հույս ունի Զելենսկու և Պուտինի միջև հանդիպում անցկացնել։