Միջազգային

Եթե ես չստանամ այն պատասխանները, որ ուզում եմ երկրորդ հանդիպում չի լինի. Թրամփ

Եթե ես չստանամ այն պատասխանները, որ ուզում եմ երկրորդ հանդիպում չի լինի. Թրամփ

Դոնալդ Թրամփը լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է , որ եթե Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում օգոստոսի 5-ին կայանալիք հանդիպումը լավ անցնի, կցանկանա գրեթե անմիջապես երկրորդ հանդիպումն ունենալ Պուտինի և Զելենսկու հետ. «Եթե առաջին հանդիպումը լավ անցնի, կցանկանայի գրեթե անմիջապես երկրորդ հանդիպումն ունենալ Պուտինի, Զելենսկու և իմ միջև, եթե նրանք ցանկանում են, որ ես այնտեղ լինեմ»։

Միևնույն ժամանակ Թրամփը ընդգծել է. «Եթե ես չստանամ այն պատասխանները, որոնք ուզում եմ, [Պուտինի հետ] երկրորդ հանդիպում չի լինի»։

Հարցին` արդյո՞ք Պուտինի և ՌԴ-ի համար հետևանքներ կլինեն, եթե նա ուրբաթ օրը համաձայնության չգա պատերազմը դադարեցնելու շուրջ, Թրամփը պատասխանել է. «Կլինեն շատ ծանր հետևանքներ»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական