Միջազգային

Քննարկվել է գրավված տարածքների վրա ՌԴ-ի ռազմաքաղաքական վերահսկողության գաղափարը. The Times

 Նա [Նիկոլ Փաշինյանը] ասաց, որ Հայաստանի ճանապարհներն ավելի լավն են, քան Վաշինգտոնինը։ Ամոթ է։

Դոնալդ Թրամփ

Այս սցենարի շրջանակում Ռուսաստանը կստանար ռազմական և տնտեսական վերահսկողություն Ուկրաինայի օկուպացված տարածքների վրա՝ համանման Իսրայելի փաստացի կառավարմանը պաղեստինյան տարածքների նկատմամբ 1967 թվականից հետո։

Ըստ The Times-ի՝ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ այդ գաղափարը մի քանի շաբաթ առաջ քննարկվել է ԱՄՆ նախագահի՝ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ռուս գործընկերների միջև։ Ուիթքոֆը, որը նաև պատասխանատու է Մերձավոր Արևելքում խաղաղության հարցերի համար, աջակցում է այս մոտեցմանը, որը, ամերիկացիների կարծիքով, թույլ է տալիս շրջանցել Ուկրաինայի սահմանադրական սահմանափակումները՝ տարածքներ հանձնելու հարցում առանց համաժողովրդական հանրաքվեի։