Միջազգային

Պետք է հրադադար լինի. Զելենսկի

Եվրոպացի առաջնորդների և Թրամփի միջև բանակցություններից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Զելենսկին հայտնել է, որ համաձայնության են եկել «հինգ սկզբունքների» շուրջ։

«Մենք համաձայնության եկանք հինգ սկզբունքների շուրջ։ [...] Բանակցությունների ձևաչափը։ Ուկրաինային վերաբերող ամեն ինչ պետք է քննարկվի բացառապես Ուկրաինայի հետ։ Մենք պետք է պատրաստենք զրույցի եռակողմ ձևաչափ։ Պետք է հրադադար լինի։ Պետք է լինեն անվտանգության երաշխիքներ, և դրանք պետք է ամրապնդվեն, եթե Ռուսաստանը չհամաձայնվի լիակատար հրադադարի։ Սրանք արդյունավետ սկզբունքներ են, և կարևոր է, որ դրանք աշխատեն», - հայտնել է ուկրաինայի նախագահը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ ճեպազրույցի ժամանակ։

«Պետք է լինեն անվտանգության երաշխիքներ։ Թրամփն ասաց, որ ինքը կողմ է դրան, ԱՄՆ-ն պատրաստ է մասնակցել», - ասել է Զելենսկին: