Թրամփը պատրաստ է Պուտինին առաջարկել հասանելիություն Ալյասկայի հազվագյուտ մետաղներին՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու փոխարեն. այս մասին գրում է The Telegraph-ը։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է Ալյասկայի Անքորիջ քաղաքում Պուտինի հետ հանդիպման ընթացքում առաջարկել Ռուսաստանին մուտք դեպի տարածաշրջանի հազվագյուտ բնական պաշարները և մասամբ հանել պատժամիջոցները Ռուսաստանի ավիացիոն արդյունաբերությունից», - հայտնում է The Telegraph-ը։
Հրատարակության տեղեկություններով՝ այս նախաձեռնությունը տնտեսական առաջարկների փաթեթի մի մասն է, որն ուղղված է Մոսկվային խթանելու Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսսենթը մասնակցում է Թրամփի բանակցությունների նախապատրաստմանը՝ վերլուծելով այն տնտեսական փոխզիջումները, որոնց կարող է գնալ Վաշինգտոնը՝ հրադադարի համաձայնագիրը արագացնելու համար։