Թեհրանում Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և ՌԴ ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը հանդիպում են ունեցել։
Իրանի ԱԳ նախարարը հանդիպմանը հիշեցրել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը՝ աջակցելու խաղաղության հաստատմանը Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև, և ընդգծել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և հենց տարածաշրջանի երկրների կողմից՝ օգտագործելով տարածաշրջանային մեխանիզմների, օրինակ՝ «3+3» ձևաչափի հնարավորությունները, հաշվի առնելնելով տարածաշրջանի և հարևան երկրների անվտանգության ու կայունության նկատառումները ցանկացած տարածաշրջանային համաձայնության դեպքում։
Հանդիպման ընթացքում Իգոր Խովաևը ներկայացրել է Ռուսաստանի դիվանագիտական ջանքերի մասին զեկույց՝ Կովկասում խաղաղություն և հանգստություն հաստատելու ուղղությամբ, և շեշտել է Իրանի և Ռուսաստանի միջև սերտ ու շարունակական խորհրդակցությունների, փոխգործակցության և համակարգման կարևորությունը։