Աշխարհը գիտի, որ նախագահ Թրամփին պետք է լուրջ ընդունել: Այս պայմանավորվածությունը, այս գործարքը կարևոր է նրա համար. հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե Իրանի և ՌԴ որոշ պաշտոնյաներ չեն աջակում ԱՄՆ միջնորդությամբ հայ-ադրբեջանական խաղաղությանը։
«Չնայած՝ շատերն են փորձել - եվրոպացիները, ֆրանսիացիները, Պուտինը և, նույնիսկ, Բայդենը, միայն նախագահ Թրամփը կարողացավ հաջողությամբ միավորել այս երկու երկրները՝ համաձայնության գալու այս պատմական խաղաղության շուրջ: Այսպիսով, կարծում եմ, աշխարհը գիտի, որ նա հավատարիմ է երկրների միջև երկարատև, կայուն խաղաղությանը՝ անկախ նրանից, թե որքան են տևել հակամարտությունները կամ թշնամանքը: Եվ այս նվիրվածությունը, ինչպես մենք տեսանք, իրատես է, այն հիմնված է դիվանագիտության վրա, բայց նա կանի այն, ինչ անհրաժեշտ է՝ Միացյալ Նահանգների նախագահ լինելով պատերազմները դադարեցնելու համար»,- ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը։