Միջազգային

Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի կունենա ռազմաբազայում. CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ալյասկայում նախատեսված հանդիպումը տեղի կունենա Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Հանդիպման նախապատրաստման մեկնարկից անմիջապես հետո կազմակերպիչները եկել են այն եզրակացության, որ Ալյասկայի միակ քաղաքը, որը հարմար է գագաթնաժողովի անցկացման համար, կլինի Անկորիջը՝ նահանգի ամենամեծ քաղաքը: Եվ միայն քաղաքի հյուսիսային ծայրամասում գտնվող Էլմենդորֆ-Ռիչարդսոն բազան կարող էր բավարարել անվտանգության պահանջները, չնայած Սպիտակ տունը հույս ուներ խուսափել այն իրավիճակից, երբ Ռուսաստանի նախագահը հայտնվում է ամերիկյան ռազմական օբյեկտի տարածքում․ գրում Է CNN.

Չնայած Ռուսաստանի նախագահը Միացյալ Արաբական Էմիրությունները անվանել էր գագաթնաժողովի հարմար վայր, Սպիտակ տունը հույս ուներ խուսափել մայիսին Թրամփի այցից հետո Մերձավոր Արևելք մեկ այլ երկար ուղևորությունից․ պարզել է CNN-ը: Արդյունքում, ամերիկացի պաշտոնյաները «ուրախացել են և մի փոքր զարմացել», երբ Պուտինը համաձայնել է հանդիպել ԱՄՆ տարածքում: