Ուկրաինան պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ, եթե Թրամփի և Պուտինի Ալյասկայում հանդիպումից հետո ևս մեկ հանդիպում լինի. այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Եվրոպացի ղեկավարների, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Թրամփի միջև տեղի ունեցած առցանց զրույցից հետո Զելենսկու հետ ճեպազրույցի ժամանակ։
«Մենք [Թրամփին] հստակեցրինք, որ Ուկրաինան պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, եթե այս հանդիպումից հետո ևս մեկ հանդիպում լինի։ Մենք ուզում ենք ճիշտ հերթականություն։ Սա նշանակում է նախ հրադադար հենց սկզբում։ Կարևոր տարր կարող է լինել շրջանակային համաձայնագիրը, որը կլինի ավելի ուշ։ Երրորդ՝ Ուկրաինան պատրաստ է տարածքային հարցերի շուրջ բանակցությունների, բայց մենք ելնում ենք շփման գծից՝ սա մեկնարկային դիրքն է։ Օկուպացված տարածքների իրավական ճանաչումը չի քննարկվում», - ասել է Գերմանիայի կանցլերը։
Մերցի խոսքով՝ առաջնորդները համաձայնության են եկել Թրամփի հետ, որ Պուտինի հետ հանդիպումից հետո նա Զելենսկուն կտեղեկացնի դրա արդյունքների մասին։