Միջազգային

Զելենսկին Բեռլինում կմասնակցի համատեղ տեսակոնֆերանսին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այսօր կմեկնի Բեռլին։ Այս մասին հաղորդում է Bild-ը։

Պարբերականի տվյալներով՝ նա Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ կմասնակցի Թրամփի և եվրոպական առաջնորդների հետ տեսակոնֆերանսին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Թրամփի, Վենսի և եվրոպական առաջնորդների հետ հանդիպումը կսկսվի այսօր՝ Երևանի ժամանակով 16:00-ին: