Միջազգային

ՌԴ-ում Telegram-ի և WhatsApp-ի զանգերը մասնակիորեն կսահմանափակվեն

«Ռոսկոմնադզորը» պաշտոնապես հայտարարել է Telegram-ում և WhatsApp-ում զանգերը մասնակիորեն սահմանափակելու մասին։

Իրավապահ մարմինների և քաղաքացիների բազմաթիվ դիմումների համաձայն՝ Telegram և WhatsApp օտարերկրյա մեսենջերները դարձել են հիմնական ձայնային ծառայությունները, որոնք օգտագործվում են գումար շորթելու, Ռուսաստանի քաղաքացիներին դիվերսիոն և ահաբեկչական գործունեության մեջ ներգրավելու համար: 

«Հանցագործներին հակազդելու համար միջոցներ են ձեռնարկվում օտարերկրյա մեսենջերներում զանգերի մասնակի սահմանափակման ուղղությամբ: Դրանց ֆունկցիոնալության այլ սահմանափակումներ չեն մտցվում»,- ասվում է հաղորդագրության մեջ։