Միջազգային

Իրանական կողմի հայտարարություններում տարբեր շեշտադրումներ ենք տեսնում. ռուս պաշտոնյա

Իրանական կողմի հայտարարություններում տարբեր շեշտադրումներ ենք տեսնում. ռուս պաշտոնյա

Հարավային Կովկասի խնդիրների կարգավորման լավագույն տարբերակը հենց տարածաշրջանի երկրների կողմից իրենց անմիջական հարևանների աջակցությամբ մշակված լուծումների որոնման և իրականացման մեջ է. հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը:

«Կողմնակի խաղացողների միացումը պետք է նպաստի միայն խաղաղության օրակարգի ամրապնդմանը, ոչ թե ստեղծի լրացուցիչ դժվարություններ և բաժանարար գծեր», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

Նա նշել է, որ Հարավային Կովկասում անվտանգության հարցերի շուրջ Ռուսաստանը մշտական շփումներ է պահպանում Իրանի հետ: Մոսկվայում ուշադիր ուսումնասիրել են Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների վաշինգտոնյան գագաթնաժողովի վերաբերյալ իրանական կողմի հայտարարությունները և դրանցում տարբեր նրբերանգներ ու շեշտադրումներ են տեսնում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական