Միջազգային

Աշխարհը կոչ է անում Թրամփին Նոբելյան մրցանակ տալ․ Սպիտակ տուն

Սպիտակ տունը լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ աշխարհը կոչ է անում նախագահ Թրամփին Նոբելյան մրցանակ տալ։

Հրապարակվել է ԱՄՆ նախագահի թեկնածությանը կողմ քվեարկած օտարերկրյա առաջնորդների ցանկը.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան,
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև,
Կամբոջայի վարչապետ Հուն Մանե,
Գաբոնի նախագահ Բրայս Օլիգի Նգուեմա,
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն,
Պակիստանի կառավարություն,
Ռուանդայի արտաքին գործերի նախարար Օլիվիե Նդուհիրեհե»։

«Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ նախագահն է»,- ասված է Սպիտակ տան գրառման մեջ։