Հունաստանում արդեն երկրորդ օրն է՝ պայքարում են անտառային հրդեհների դեմ, հազարավոր մարդիկ տարհանվել են: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Հրդեհը բռնկվել է Պատրա քաղաքի մոտակայքում, որը բարձր ջերմաստիճանի և ուժեղ քամու պատճառով արագ տարածվել է:
Մոտ 5000 հրշեջ և 33 ինքնաթիռ է ներգրավված հրշիջման աշխատանքներում:
Հրդեհի ճարակ են դարձել տներ, ֆերմաներ և գործարաններ: Հազարավոր քաղաքացիներ և զբոսաշրջիկներ տարհանվել են: Երկաթուղային երթևեկությունը դադարեցվել է:
Reuters-ի փոխանցմամբ՝ Իսպանիան, Պորտուգալիան և Թուրքիան ևս վերջին օրերին պայքարում են անտառային հրդեհների դեմ: Ջերմաստիճանը հասնում է ավելի քան 40 աստիճանի: