Միջազգային

Մակրոնը խոստովանել է Ֆրանսիայի մեղքը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջին անգամ հրապարակայնորեն ընդունել է, որ Ֆրանսիայի զինված ուժերը Կամերունում կիրառել են բռնի գործողություններ երկրի անկախության պայքարի ընթացքում և դրանից հետո։ Այս հայտարարությունը հնչել է Կամերունի և Ֆրանսիայի պատմաբանների համատեղ զեկույցի հրապարակումից հետո, որն ուսումնասիրում է 1945-71թթ. անկախական շարժումները։

Մակրոնը Կամերունի նախագահ Փոլ Բիյային ուղղված նամակում նշել է, որ այդ տարիներին տեղի է ունեցել պատերազմ, որի ընթացքում գաղութային իշխանությունները և ֆրանսիական բանակը կիրառել են բազմատեսակ բռնություններ։ Նա նաև հիշատակել է չորս անկախական առաջնորդների, որոնք սպանվել են ֆրանսիական գործողությունների ժամանակ։

Զեկույցի համաձայն՝ Ֆրանսիան տասնյակ հազարավոր մարդկանց է սպանել և հարյուր հազարավորների տեղավորել ճամբարներում՝ աջակցելով դաժան զինված խմբավորումներին։

Չնայած՝ Մակրոնը պատրաստակամություն է հայտնել շարունակել հետազոտությունները և դրանք հասանելի դարձնել համալսարաններին, նա չի խոսել հնարավոր փոխհատուցումների մասին, ինչն, ըստ վերլուծաբանների, Կամերունում կդառնա քննարկումների առանցքը։

Վերջին տարիներին Մակրոնը մի քանի անգամ անդրադարձել է Ֆրանսիայի գաղութային անցյալին, այդ թվում՝ Սենեգալում 1944թ. տեղի ունեցած զանգվածային կոտորածին և Ռուանդայի ցեղասպանության ժամանակ Ֆրանսիայի դերակատարությանը։