ԱՄՆ իշխանությունների նախաձեռնությամբ NVIDIA և AMD չիպերի խոշորագույն արտադրողների արտադրանքի որոշ խմբաքանակներ հագեցած են հատուկ հետագծիչներով՝ Չինաստան ապօրինի մատակարարումները հետևելու համար, պարզել է Reuters գործակալությունը:
Նման տրեկերների շնորհիվ ստացված տեղեկատվությունը կարող է օգտակար լինել արտահանման վերահսկողության խախտման վերաբերյալ գործեր հարուցելու համար:
Տրեկերները, ըստ գործակալության, տեղադրված են Dell-ի եւ Super Micro-ի արտադրանքի որոշ խմբաքանակներում՝ Nvidia և AMD չիպերով։ Թե մատակարարումների որ փուլում են տեղադրվում դրանք, չի հաղորդվում։
Գործակալությունը նշում է, որ տրեկերների տեղադրումն ամերիկյան իրավապահ մարմինների շրջանում տարածված պրակտիկա է արտահանման սահմանափակումների խախտման դեմ պայքարելու համար: