Ուկրաինայի Ազգային գվարդիայի Ազովի կորպուսը տեղափոխվել է առաջնագծի ամենակարևոր ուղղություն՝ Պոկրովսկ։ Այս մասին հայտնել է ստորաբաժանման մամուլի ծառայությունը։
«Մի քանի օր առաջ Ազովի 1-ին կորպուսը զբաղեցրել է Պոկրովսկի ուղղությամբ պաշտպանության որոշակի գիծ։ Իրավիճակը մնում է բարդ և դինամիկ։ Հակառակորդը, փորձելով առաջ շարժվել այդ ուղղությամբ, կրում է մարդկային ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կորպուսի ստորաբաժանումները պլանավորել և միջոցներ են ձեռնարկել հակառակորդի ուժերը որոշակի տարածքում շրջափակելու համար։