Այսօր Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին տիկնոջ հետ պաշտոնական այցով կմեկնի Թուրքիայիմայրաքաղաք Անկարա։ Այս մասին տեղեկատվությունը հաղորդել է նախագահի աշխատակազմը։
Գերատեսչության տվյալներով՝ պաշտոնական այցի շրջանակներում Միխեիլ Ղավելաշվիլիին, պատվիրակության հետ միասին, պալատում կընդունի Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, և կկայանա պաշտոնական դիմավորման արարողություն։ Նախատեսվում են բարձր մակարդակի հանդիպումներ, որոնցից հետո լրատվամիջոցների համար համատեղ հայտարարություն կարվի։
«Այցի շրջանակներում Միխեիլ Ղավելաշվիլին նաև հանդիպում կունենա Թուրքիայի Հանրապետության Մեծ Ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։