Միջազգային

Օրբանը կոչ է արել ԵՄ-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի հետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԵՄ-ին կոչ է արել գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի հետ՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջիկա բանակցությունների օրինակով: Նա հայտարարել է, որ Եվրամիության առաջնորդները պետք է երկխոսություն նախաձեռնեն Մոսկվայի հետ, քանի որ «դա միակ խելամիտ քայլն է ստեղծված իրավիճակում»:

Օրբանն ընդգծել է, որ չի պաշտպանել ԵՄ հայտարարությունը Հունգարիայի անունից, քանի որ այն փորձում էր պայմաններ ստեղծել բանակցությունների համար, որտեղ հենց եվրոպական առաջնորդներին չէին կանչել ։ 

«Հռչակագիրը փորձում է պայմաններ ստեղծել բանակցությունների համար, որոնց ԵՄ առաջնորդները չեն հրավիրվել։ Ցավալի է, որ ԵՄ-ը մի կողմ է հայտնվել։ Միակ բանը, որ կարող է դրանից վատ լինել, պահեստայինների նստարանից հրամաններ տալն է»,-գրել է Հունգարիայի վարչապետը։  

Նա հավելել է, որ Եվրոպան չպետք է անմասն մնա և կոչ է արել «խաղաղության հնարավորություն տալ»: