Telegram-ը կարգելափակի «դոքսինգի և շորթման» համար նախատեսված ալիքները, ասել է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը։
Հուլիսի վերջին նա կոչ էր արել Telegram-ի օգտատերերին բողոքներ ներկայացնել իրեն կամ մեսենջերի թիմին, եթե նրանք բախվել են շանտաժի և շորթման դեպքերի։
Այսօր նա հայտարարել է, որ ստացել է հարյուրավոր բողոքներ, որոնց հիման վրա «շատ» Telegram ալիքներ կարգելափակվեն շաբաթվա վերջում։
«Ունենք անհերքելի ապացույցներ, որ ալիքների ադմինիստրատորները հրապարակել են զրպարտչական գրառումներ, ապա ջնջել դրանք՝ զոհերից վճար ստանալու դիմաց: Ոմանք նույնիսկ բռնվել են «պաշտպանության բլոկներ» [կամ «բացասականության բլոկներ»] վաճառելիս՝ վճար, որը զոհերը պետք է վճարեն՝ հարձակումներից խուսափելու համար», - գրել է Telegram-ի հիմնադիրը։