ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է իր միջնորդությամբ տեղի ունեցած խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը և գովեստի խոսքեր ասել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հասցեին։
«Ինձ համար մեծ պատիվ է լինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողքին, երբ մենք ստորագրեցինք խաղաղության պայմանագիրը տասնամյակների պատերազմից և մահերից հետո: Նրանք երկու հիանալի մարդիկ են և մեծ առաջնորդներ: Հիմա նրանք իմ լավ ընկերներն են»,- գրել է նախագահ Թրամփը։