Միջազգային

Բաքուն ակնկալում է Հայաստանի սահմանադրության փոփոխություններ. Ամիրբեկով

Վաշինգտոնում ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը հաստատեց Բաքվի հավատարմությունը խաղաղության օրակարգին:

Այս մասին NE Global-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման վերաբերյալ փաստաթղթում պարունակվող դրույթը ճանաչում է այս համաձայնագրի ստորագրման և վավերացման հետագա քայլերի անհրաժեշտությունը։ Այլ կերպ ասած, որպեսզի դա հնարավոր դառնա, Բաքուն ակնկալում է Հայաստանի սահմանադրության փոփոխություններ՝ Ադրբեջանի նկատմամբ դեռևս առկա տարածքային պահանջները վերացնելու համար», - նշել է նա։

Ամիրբեկովը նաև ուշադրություն է հրավիրել հռչակագրի մեկ այլ կարևոր կետի՝ երկու երկրների միջև տրանսպորտային և հաղորդակցությունների բացման պարտավորության, մասնավորապես, Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելու անհրաժեշտության վրա։