ԵՄ 26 երկրի ղեկավար Թրամփ-Պուտին գագաթնաժողովից առաջ հայտարարություն են ընդունել ի աջակցություն Ուկրաինայի
Փաստաթղթում ընդգծվում է, որ սահմանները չի կարելի ուժով փոխել, խաղաղության ճանապարհը չի կարող որոշվել առանց Ուկրաինայի, իսկ բանակցությունները հնարավոր են միայն կրակի դադարեցման կամ ռազմական գործողությունների նվազման դեպքում:
ԵՄ-ը խոստացել է շարունակել քաղաքական, ռազմական, ֆինանսական և դիվանագիտական օգնությունը Կիևին, ինչպես նաև պատժամիջոցները Ռուսաստանի դեմ:
Առանձին հայտարարվել է իր ապագան ընտրելու՝ Ուկրաինայի իրավունքի և ԵՄ-ին անդամակցելու նրա ուղեգծին աջակցելու մասին։