Միջազգային

Կալլասն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հեռախոսազրույց են ունեցել։ 

Բարձր ներկայացուցիչը շնորհավորել է Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարության ստորագրման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման, ինչպես նաև ձեռք բերված այլ պայմանավորվածությունների կապակցությամբ:

Նշվել է, որ այդ համաձայնագրերը կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար։ Կայա Կալլասն ընդգծել է ԵՄ պատրաստակամությունը՝ մշտապես աջակցել խաղաղության գործընթացի առաջխաղացմանը:

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Ադրբեջան-ԵՄ հարաբերություններից բխող հարցերի և հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ: