Միջազգային

Զելենսկին մեղմացրել է իր դիրքորոշումը. Telegraph

Զելենսկին մեղմացրել է իր դիրքորոշումը՝ նա պատրաստ է Ռուսաստանին զիջել արդեն գրավված տարածքները, սակայն միայն զենքի մատակարարման և «ՆԱՏՕ-ին անդամակցելու» դիմաց․ գրում է The Daily Telegraph-ը։

Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից առաջ եվրոպացի առաջնորդները բանակցություններ են վարել Ուկրաինայի հետ՝ ընդհանուր դիրքորոշում համաձայնեցնելու և հրադադարի վերաբերյալ իրենց սեփական առաջարկը մշակելու համար։ Այս ծրագրի շրջանակներում Ուկրաինան կարող է համաձայնվել դադարեցնել ռազմական գործողությունները և զիջել արդեն Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքները․ պնդում է The Daily Telegraph-ը։ Սա նշանակում է առաջնագծի սառեցում իր ներկայիս տեսքով։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը չկարողացավ գրավել Խերսոնի և Զապորոժիեի մարզերի մի մասը, չնայած՝ սրանք ամբողջությամբ են ներառված իր սահմանադրության մեջ որպես ՌԴ տերիտորիաներ։

Այնուամենայնիվ, Ուկրաինան կհամաձայնվի այս տարբերակին միայն զենքի մատակարարման և ՆԱՏՕ-ին անդամակցելու միջոցով «հուսալի անվտանգության երաշխիքներ» տրամադրելու պայմանով․ գրում է թերթը։ Մոսկվան բազմիցս որպես զինադադարի պայման է դրել Ուկրաինայի լիակատար զինաթափումը և կտրականապես մերժել է դաշինքին նրա միանալու հնարավորությունը։