Միջազգային

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնագիրը պատմական քայլ է․ Էրդողան

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ԱՄՆ-ում ձեռք բերված համաձայնագիրը պատմական քայլ է Հարավային Կովկասում մշտական կայունության հասնելու ուղղությամբ։  Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում։

«Շաբաթ օրը ես զրուցել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Ուրախալի է, որ Ադրբեջանի նկատմամբ կիրառվող սահմանափակումներն արդեն վերացվել են։ Ես իմ գոհունակությունը հայտնեցի դրա վերաբերյալ հեռախոսազրույցի ժամանակ։ Այսօր նույն թեման քննարկել եմ նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տրանսպորտային և հաղորդակցական գծերի, սահմանների բացումը և առևտրի զարգացումը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին», - ասել է նա։