Եվրոպացի առաջնորդները և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չորեքշաբթի օրը հեռախոսազրույց կունենան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ վերջինի՝ ուրբաթ օրը Ալյասկայում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ, գրում է Bloomberg-ը։
Նշվում է, որ հեռախոսազրույցին կմիանա նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Հեռախոսազրույցին կմասնակցեն Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Լեհաստանի և Ֆինլանդիայի ղեկավարները։