Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու մասին հրամանագիր է ստորագրել։
Ըստ հրամանագրի՝ Ուկրաինա կուղարկվի 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք էլեկտրական սարքավորումներ։
«Հենվելով մարդասիրության սկզբունքների վրա՝ Ադրբեջանը երկկողմ և բազմակողմ հիմունքներով մարդասիրական օգնություն է ցուցաբերում աշխարհի բազմաթիվ երկրների»,- ասվում է հրամանագրում։
Վերջին շրջանում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ադրբեջանը մի քանի անգամ մարդասիրական օգնություն է ուղարկել։