Միջազգային

Իսրայելի հարվածից «Ալ Ջազիրա»-ի 5 լրագրող է զոհվել

«Ալ Ջազիրա»-ի 5 լրագրող է զոհվել Գազայի հատվածում իսրայելական հարվածի հետևանքով: Իսրայելական հարվածի տակ է հայտնվել Գազայի Ալ Շիֆա հիվանդանոցի գլխավոր դարպասների մոտ լրագրողների վրանը, հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն: Զոհվածների թվում է Քաթարի հեռուստաալիքի 28-ամյա թղթակից Անաս աշ-Շարիֆը:

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Անաս աշ-Շարիֆը ահաբեկիչ է, որը գործել է լրագրողի անվան տակ: Իսրայելցի զինվորականները պնդում են, որ նա ղեկավարել է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության բջիջը և Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարվածների ծրագրեր է մշակել:

«Ալ Ջազիրան» հայտարարել է, որ դա մամուլի ազատության դեմ հերթական աղաղակող և կանխամտածված ոտնձգությունն է: Հեռուստաալիքը հավելել է, որ չկա որևէ ապացույց, որ Անաս աշ-Շարիֆը կապ է ունեցել ՀԱՄԱՍ-ի հետ: