Ավստրալիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում կճանաչի Պաղեստինի պետությունը՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Կանադայի նմանատիպ քայլերից հետո, հայտարարել է վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։
«Երկու պետության ստեղծումը մարդկության լավագույն լուծումն է Մերձավոր Արևելքում բռնության ցիկլը խզելու և Գազայում հակամարտությանը, տառապանքներին և սովին վերջ դնելու համար», - ասել է Ավստրալիայի վարչապետը։