Ֆրանսիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի մի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը գերազանցում է +40°C, իսկ մասնագետները կանխատեսում են, որ շոգի պիկը կլինի երկուշաբթի և երեքշաբթի։ Ֆրանսիայում շոգի պատճառով «նարնջագույն» նախազգուշացում է հայտարարված 46 դեպարտամենտում, իսկ հարավային շրջաններում սպասվում է մինչև +40°C և ավել։
Իսպանիայի հարավում և Կանարյան կղզիներում շոգին ավելանում է Սահարայից եկող տաք քամին՝ կալիման, որը նվազեցնում է տեսանելիությունը և դժվարացնում շնչառությունը։ Տեներիֆեում հայտարարվել է «կարմիր» նախազգուշացում։ Լեոնում և Յերեսում հրդեհները ստիպել են տասնյակ մարդկանց տարհանել, վտանգելով նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձան Լաս-Մեդուլասը։
Պորտուգալիան թեև հիմնական հրդեհները վերահսկողության տակ է վերցրել, պահպանում է բարձրագույն պատրաստվածություն։ Բազմաթիվ շրջաններում մնում են «կարմիր» և «նարնջագույն» նախազգուշացումներ, հրշեջ ծառայությունները շարունակում են պայքարել նոր բռնկումների դեմ՝ ներգրավելով հարյուրավոր հրշեջներ և օդային տեխնիկա։