Միջազգային

Իսրայելը չի ձգտում օկուպացնել Գազան, ուզում է ազատագրել այն «ՀԱՄԱՍ»-ից․ Նեթանյահու

Իսրայելը չի ձգտում օկուպացնել Գազան ընդլայնված ռազմական գործողությամբ, այլ ուզում է ազատագրել այն «ՀԱՄԱՍ»-ից, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Մենք ձգտում ենք պահպանել Գազայում ռազմական գործողությունների արագ ժամանակացույց։ Գազա քաղաքի գրավման ծրագիրը պատերազմն ավարտելու «ամենաարագ» ճանապարհն է։ Մենք դա կանենք՝ նախ թույլ տալով քաղաքացիական անձանց անվտանգ լքել մարտական գոտիները նշանակված անվտանգ գոտիներում, որտեղ նրանց կտրամադրվի բավարար սնունդ, ջուր և բժշկական օգնություն, ինչպես մենք արել ենք անցյալում», - ասել է նա՝ նշելով, որ ինքը չի ուզում երկարաձգել պատերազմը, ուզում է այն ավարտել։