Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պատասխանել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, մասնավորապես «Թրամփի ուղու» վերաբերյալ լրագրողների հարցին:
«Այնպես չէ, ինչպես լուրերում ուռճացնում են։ Այս ուղու հետ կապված՝ Իրանի պահանջները հաշվի են առնվել։ Տարածքային ամբողջականության հարցը, դեպի Եվրոպա կամ հյուսիս մեր ճանապարհի չփակվելու հարցերը հաշվի են առնվել։ Միակ մտահոգությունն այն է, որ ամերիկյան ու հայկական ընկերություն են այդ ճանապարհը կառուցելու»,- ասել է նա։