Միջազգային

Պուտինի և Թրամփի միջև առաջիկա բանակցությունները նշանակալի առաջընթաց են․ Վենս

ԱՄՆ-ն չի կարծում, որ Պուտինի և Զելենսկու միջև Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից առաջ շփումները արդյունավետ կլինեն, ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է Ուկրաինայի հարցի կարգավորմանը։

«Պուտինն ասաց, որ երբեք չի նստի Զելենսկու հետ բանակցությունների սեղանի շուրջ, և Թրամփը պետք է փոխի դա։ Մենք այն փուլում ենք, երբ պլանավորում ենք, թե երբ կարող են այս երեք առաջնորդները նստել և քննարկել հակամարտության ավարտը»,- ասել է նա։

Վենսը նշել է, որ Պուտինի և Թրամփի միջև առաջիկա բանակցությունները նշանակալի առաջընթաց են ամերիկյան դիվանագիտության համար։