Միջազգային

Շնորհավորում եմ Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին համաձայնագրի ստորագրման առթիվ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհավորել է Դոնալդ Թրամփին, Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին Վաշինգտոնում ստորագրած Հռչակագրի կապակցությամբ. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։

Ես նաև շնորհավորում եմ նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ», - X-ի իր էջում գրել է Նեթանյահուն։