Միջազգային

ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է ԱՄՆ-ում ստորագրված համատեղ հռչակագիրը

ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է ուրբաթ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված համապարփակ «Համատեղ հռչակագիրը»՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կարևոր հանգրվան։

«Անտոնիո Գուտերեշը ողջունում է նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հանձնառությունը շարունակական երկխոսության և վստահության ամրապնդման հարցում և ճանաչում է նախագահ Թրամփի ջանքերը առաջընթացը խթանելու գործում։ Գլխավոր քարտուղարը վերահաստատում է Միավորված Ազգերի Կազմակերպության ամուր աջակցությունը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ապահովմանն ուղղված բոլոր ջանքերին», - գրված է հայտարարության մեջ։