Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթերին, մասնավորապես՝ ԱՄՆ նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված հայտարարությանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ համատեղ կոչի կարևորությանը։
Ալիևը բարձր է գնահատել Թուրքիայի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։