Միջազգային

Հրաշալի հանդիպում ունեցա նախարար Մխիթար Հայրապետյանի հետ. Կրացիոս

Սպիտակ տան՝ Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի (OSTP) տնօրեն, ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ Կրացիոսը X-ի իր էջում անդրադարձել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ երեկ ունեցած հանդիպմանը։

«Հրաշալի հանդիպում ունեցա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ։

Հայաստանը ձևավորել է բարձր զարգացած տեխնոլոգիական ոլորտ՝ նշանակալի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների արտահանմամբ։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք ամերիկյան ԱԲ կարողություններին ավելի մեծ հասանելիության ապահովման և Հայաստանի՝ ամերիկյան թվային էկոհամակարգի հետ ավելի ավելի լայն ինտեգրման հնարավորությունները», - նշել է նա։