Միջազգային

Քննարկել ենք Ուկրաինայում խաղաղության հասնելու հաջորդ քայլերը. Լամմի

Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Լամմին հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի, ԱԽ քարտուղար Ռուստեմ Ումերովի, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսի և եվրոպացի ազգային անվտանգության խորհրդականների հետ՝ քննարկելու Ուկրաինայում խաղաղության հասնելու հաջորդ քայլերը։

«Բրիտանիայի աջակցությունը Ուկրաինային անսասան է, և մենք շարունակում ենք աշխատել արդար և տևական խաղաղության ուղղությամբ», -գրել է Լամմին։