Օգոստոսի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի ու Հաքան Ֆիդանի միջև։
Ադրբեջանական զլմ-ների փոխանցմամբ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը ջերմորեն շնորհավորել է Ադրբեջանին «Վաշինգտոնում ադրբեջանա-հայ առաջնորդների հանդիպման ժամանակ ձեռք բերված պատմական նվաճումների կապակցությամբ»։
Նախարարներն ընդգծել են Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների, ինչպես նաև ԱՄՆ նախագահի՝ որպես վկաների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման համար։ Նշվել է, որ խաղաղության համար կարևոր ներդրում է խաղաղության համաձայնագրի վերաձևակերպումը, ինչպես նաև Մինսկի գործընթացի և համապատասխան կառույցների վերացումը։