ց
«Ես զրուցեցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Շնորհակալ եմ աջակցության համար։ Մենք փոխանակեցինք կարծիքներ դիվանագիտական իրավիճակի վերաբերյալ։
Ուկրաինան, Ֆրանսիան և մեր բոլոր գործընկերները պատրաստ են հնարավորինս արդյունավետ աշխատել իրական խաղաղության։ Շատ կարևոր է, որ ռուսներին չհաջողվի կրկին խաբել որևէ մեկին։ Բոլորս կարիք ունենք պատերազմի իսկական ավարտի և հուսալի անվտանգության հիմքերի՝ Ուկրաինայի և այլ եվրոպական երկրների համար»,-հայտնել է Զելենսկին։