ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Վաշինգտոնքւմ կայացած Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների բանակցությունները։
«Հարավային Կովկասի հանրապետությունների ղեկավարների հանդիպումը Վաշինգտոնում, որը տեղի ունեցավ ամերիկյան կողմի միջնորդությամբ, արժանի է դրական գնահատականի։ Մենք հույս ունենք, որ այս քայլը կնպաստի խաղաղության օրակարգի առաջխաղացմանը։ Հույս ունենք, որ այս քայլը կօգնի առաջ մղել խաղաղ օրակարգը։ Չնայած, որ մինչև վերջերս Բաքուն և Երևանը պնդում էին, որ նախընտրում են երկխոսությունը վարել ուղիղ, առանց արտաքին օգնության»։
Զախարովան նաև նշել է, որ Հարավային Կովկասի խնդիրների լուծման օպտիմալ տարբերակը կայանում է տարածաշրջանի երկրների կողմից ինքնուրույն մշակված և իրականացվող որոշումների որոնման և իրագործման մեջ՝ նրանց անմիջական հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի աջակցությամբ։ Տարածաշրջանից դուրս գտնվող դերակատարների ներգրավվածությունը պետք է ծառայի խաղաղ օրակարգի ամրապնդմանը և չպետք է ստեղծի լրացուցիչ դժվարություններ կամ բաժանարար գծեր։ Կցանկանայինք խուսափել Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման գործում արևմտյան «օգնության» տխուր փորձից»։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ լրացուցիչ կվերլուծեն Վաշինգտոնում արված հայտարարությունները, որոնք վերաբերում են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ինչես նաև հիշեցրել է, որ շարունակում են արդիական մնալ Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ պայմանավորվածությունները, որոնցից ոչ մի կողմ դուրս չի եկել։
Չի կարելի անտեսել այն փաստը, որ Հայաստանի և Իրանի սահմանը հսկվում է ռուս սահմանապահների կողմից՝ համաձայն 1992 թվականի սեպտեմբերի 30-ի միջպետական պայմանագրի։
Կենսական նշանակություն է ունենալու խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրումը և ուժի մեջ մտնելը Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Երկու երկրների հաշտեցումը պետք է տեղավորվի տարածաշրջանային համատեքստում և հիմնված լինի շահերի հավասարակշռության և կողմերի ու հարևան պետությունների առաջնահերթությունների անվերապահ հարգանքի վրա։