Իսրայելի կառավարության կողմից Գազա քաղաքը գրավելու որոշումից մի քանի ժամ անց Գերմանիայի իշխանությունները հայտարարել են երկիր զենքի մատակարարումների մասնակի դադարեցման մասին:
«Իսրայել ռազմական տեխնիկայի արտահանումը, որը կարող էր օգտագործվել Գազայի հատվածում, դադարեցվում է», – հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Ավելի վաղ Իսրայելի ԱԽ-ը հաստատել էր պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը «հաղթելու» և Գազա քաղաքի վրա վերահսկողություն սահմանելու ծրագիրը: