Միջազգային

Թրամփը նախատեսում է ՀՀ-ի և Ադրբեջանի հետ մի շարք փաստաթղթեր ստորագրել. Reuters

Թրամփը նախատեսում է ՀՀ-ի և Ադրբեջանի հետ մի շարք փաստաթղթեր ստորագրել. Reuters

ԱՄՆ Սպիտակ տան փոխանցմամբ՝ այսօր Հայաստանը և Ադրբեջանը կստորագրեն խաղաղության համաձայնագիր. գրում է Reuters-ը։ Նախաձեռնությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփինն է, ով կհյուրընկալի երկու երկրների ղեկավարներին՝ պաշտոնական ստորագրման արարողության համար։

«Սա միայն Հայաստանի մասին չէ, միայն Ադրբեջանի մասին չէ։ Սա ամբողջ տարածաշրջանի մասին է։ Նրանք հասկանում են, որ տարածաշրջանն ավելի անվտանգ ու բարեկեցիկ է նախագահ Թրամփի հետ»,-նշել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։

Սպիտակ տան խոսնակ Աննա Քելլին հայտնել է, որ նախագահ Թրամփը Հայաստանի և Ադրբեջանի հետ նախատեսում է ստորագրել մի շարք փաստաթղթեր՝ կապված էներգետիկայի, տեխնոլոգիաների, տնտեսական համագործակցության, սահմանային անվտանգության, ենթակառուցվածքների և առևտրի ոլորտների հետ։

Այլ մանրամասներ այս պահի դրությամբ չեն հրապարակվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական