Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումները։
«Ես շատ լավ և մանրամասն զրույց ունեցա իմ ընկեր Պուտինի հետ։ Ես շնորհակալություն հայտնեցի նրան Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումներով կիսվելու համար», - գրել է Մոդին X-ի իր էջում։
Հնդկաստանի վարչապետը նշել է, որ զրույցի ընթացքում քննարկվել է երկկողմ օրակարգի առաջընթացը և վերահաստատվել Ռուսաստան-Հնդկաստան հատուկ և արտոնյալ ռազմավարական գործընկերության հետագա խորացման հանձնառությունը։
«Ես անհամբեր սպասում եմ այս տարեվերջին Հնդկաստանում հյուրընկալել նախագահ Պուտինին», - հավելել է Մոդին։