Ամերիկյան Fox News-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող են հանդիպել արդեն երկուշաբթի՝ օգոստոսի 11-ին։ Հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ հանդիպման քննարկվող վայրերից մեկը Հռոմն է։
Ռուսական ТАСС-ի աղբյուրը, սակայն, հայտնել է, որ այս տարբերակը չի դիտարկվում։
Fox News-ը գրում է, որ հանդիպումը կարող է կայանալ նաև ավելի ուշ՝ հաջորդ շաբաթ, իսկ հնարավոր վայրերի թվում են նաև եվրոպաական և աշխարհի այլ երկրներ: Նշենք, որ Երեկ Պուտինը ԱՄԷ-ն անվանել էր Թրամփի հետ հանդիպման հարմար վայրերից մեկը։