Միջազգային

Լուկաշենկոն պատրաստ է կազմակերպել Պուտինի, Թրամփի և Զելենսկու միջև բանակցությունները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է իր պատրաստակամությունը՝ Մինսկում Պուտինի, Թրամփի և Զելենսկու միջև բանակցություններ կազմակերպելու հարցում։

Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ նման բանակցություններին չի կարելի մոտենալ ինքնաբուխ կերպով. դրանք պահանջում են նախնական մշակում և նախապատրաստություն։

«Եկեք նախապես որոշենք. օրինակ, հերոս քաղաք Մինսկը, Ստամբուլը, Ժնևը։ Մենք որոշեցինք՝ այս հանդիպումը տեղի կունենա մեկ ամսից։ Առաջին օրը մենք քննարկում ենք, օրինակ, ամերիկա-ռուսական հարաբերությունները։ Երկրորդ օրը, եթե մենք համաձայնության գանք փաստաթղթի նախագծի շուրջ, կհրավիրենք Զելենսկիին, Լուկաշենկոյին, Պետրովին, Սիդորովին։ Սա լավ տեսք կունենա», - ասել է նա։

Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն նշել է, որ բանակցությունները կարող են կազմակերպվել Մինսկում։ Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը ուրախ կլինի Բելառուսի մայրաքաղաքում հանդիպել Դոնալդ Թրամփի հետ։ 

«Ամերիկացի առաջնորդը նույնպես գոհ կլինի հանդիպումից». ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն։